Կարևոր իրադարձություններ

Պահանջում են ազատ արձակել կալանավորված քաղաքապետին. Մասիսցիները բողոքի ակցիա են իրականացնում

01 Օգոստոս, 2018 14:11
 Պահանջում են ազատ արձակել կալանավորված քաղաքապետին. Մասիսցիները  բողոքի ակցիա են իրականացնում

ՀՀ վերաքննիչ դատարանի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Մասիս քաղաքի բնակիչները` պահանջելով ազատ արձակել կալանավորված քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին: Ակցիայի մասնակիցները պնդում են, որ Դավիթ Համբարձումյանն անհիմն է մեղադրվում: «Մասիսը սիրում է իր քաղաքապետին, Մասիսն իր քաղաքապետի հետ է»,- նշում են բողոքի ակցիայի մասնակիցները:

 Ինչպես հայտնել էինք ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների մասով քաղաքապետի նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: Հովտաշենում տեղի ունեցածի փաստով Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով՝ խուլիգանություն, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով,իսկ Էրեբունիի դեպքերով նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ-ի 225-րդ հոդվածի հատկանիշներով։

Դատարանը բավարարել էր ոչ միայն Մասիսի քաղաքապետի, այլև նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու մասին միջնորդությունը:

 

Լրահոս

Դիտել ավելին