Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    480
    483,5

  • EUR

    536,5
    544,5

  • RUB

    7,45
    7,65

Կարևոր իրադարձություններ

 

Հայ տանկիստները Միջազգային բանակային խաղերում պահպանում են առաջատար դիրքերը

01 Օգոստոս, 2018 12:56
Հայ տանկիստները Միջազգային բանակային խաղերում պահպանում են առաջատար դիրքերը

Հուլիսի 31-ին Միջազգային բանակային խաղերի Տանկային բիաթլոն մրցաձևում տեղի է ունեցել հայկական տանկային անձնակազմերի երկրորդ անհատական մեկնարկը: Այս մասին տեղեկացնում է ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Հայ տանկիստները հեշտությամբ հաղթահարել են բոլոր արգելագոտիները, խոցել 5 թիրախներից 4-ը և եզրագիծը հատել են երկրորդը՝ Ղրղզստանի տանկիստներից հետո: Սակայն անկախ դրանից, երկու անհատական մրցավազքերի արդյունքում, հայ տանկիստներն իրենց խմբում դեռևս պահպանում են առաջատարի դիրքը: 

Դաշտային խոհանոց մրցաձևում հայ խոհարարները կրակային վարժաձևի և հուլիսի 31-ին կայացած մասնագիտական մրցման արդյունքում հավաքած միավորներով այս պահին գտնվում են 3-րդ հորիզոնականում՝ զիջելով Ռուսաստանի և Ղազախստանի խոհարարների թիմերին:

 
 

 

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին