Կարևոր իրադարձություններ

Որոնք են հայաստանում նորածիններին ամենաշատ տրվող անունները

01 Օգոստոս, 2018 12:43
Որոնք են հայաստանում նորածիններին ամենաշատ տրվող անունները

Հայաստանում 2018 թվականի առաջին կիսամյակում ծնվել է 16 հազար 189 երեխա, որից 7 հազար 648-ը՝ աղջիկ, 8 հազար 541 տղա:  Այս մասին տեղեկացնում է ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը:

Նշված ժամանակահատվածում նորածին աղջիկներին ամենից շատ տրված անուններն են Նարե, Մարիա, Մարի, Մանե, Էլեն, Անահիտ: Տասնյակում է Մարիամը, Անգելինան, Եվան Անին:

Նորածին տղաների դեպքում ամենաշատ տրվող անունները հետևյալն են՝ Դավիթ, Նարեկ, Մարկ, Տիգրան, Ալեքս, Հայկ: Տասնյակը եզրափակում են Արթուրը, Գոռը, Արենը, Արամը:

 

Լրահոս

Դիտել ավելին