Կարևոր իրադարձություններ

Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ

01 Օգոստոս, 2018 12:32
Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ աշխատակազմից:

«Խոր ցավով տեղեկացա Հայաստանի Հանրապետության ժողովրդական նկարիչ Զուլում Գրիգորյանի մահվան մասին: Նրա ստեղծագործությունների թեման իր հայրենիքն էր, նրա բնության չքնաղ անկյունները, պատմաճարտարապետական կոթողները և ի վերջո` հայ ժողովրդի պատմության հերոսական ու ողբերգական դրվագները: Այս ամենը նա վրձնի ուժով հավերժացրեց իր անկրկնելի կտավներում, ստեղծեց գեղանկարչական մնայուն ժառանգություն, որն անհատական ցուցահանդեսներով ներկայացնելով եվրոպական բազմաթիվ երկրներում` դարձավ հայ մշակույթի ու պատմության յուրօրինակ դեսպաններից մեկը:
 
Ծանր կորստի այս պահին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և անձամբ իմ անունից խորին ցավակցություն եմ հայտնում Զուլում Գրիգորյանի հարազատներին ու մերձավորներին և  կիսում նրանց վիշտը»,-ասված է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի ցավակցական ուղերձում: 

 

Լրահոս

Դիտել ավելին