Կարևոր իրադարձություններ

Մշակվում են զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները

01 Օգոստոս, 2018 12:23
Մշակվում են զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու կանոնակարգը և սկզբունքները

Հուլիսի 31-ին, ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնում հանդիպում է անցկացրել զինծառայողներին ծանրոցներ ուղարկելու գործընթացը կանոնակարգելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը: 


Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարության լրատվական ծառայությունից։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՊՆ թեժ գծով և այլ աղբյուրներով ստացված բողոքները, ինչպես նաև ուսումնասիրվել են նախնական հետազոտության արդյունքները:

Մշակվել են գործընթացի կանոնակարգման հիմնական սկզբունքները, որոնք կքննարկվեն բանակային զորամիավորումներում:

Նախագծի մշակման նպատակով կուսումնասիրվի նաև հանրային դիրքորոշումը։ Հասարակական կազմակերպություններից, փորձագետներից, զինվորների ծնողներից և այլ շահագրգիռ անձանցից կարծիքներ ստանալու նպատակով կարվի լրացուցիչ հայտարարություն:

 

Լրահոս

Դիտել ավելին