Կարևոր իրադարձություններ

35-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե դարպասին, կոտրել այն և կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը եղբայրներ են

01 Օգոստոս, 2018 12:02
35-ամյա վարորդը Opel-ով բախվել է երկաթե դարպասին, կոտրել այն և կողաշրջվել. կա 1 զոհ, 3 վիրավորներից 2-ը եղբայրներ են

Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղի բնակիչ, 35-ամյա Խաչատուր Նալբանդյանը երեկ գիշերը իր վարած Opel մակնիշի 35 FP 983 համարանիշի ավտոմեքենայով Դալարիկ-Մյասնիկյան ավտոճանապարհի 1-ին կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե դարպասին, կոտրել այն և առաջ ընթանալով՝ կողաշրջվել։ 

Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։

Վթարի հետևանքով վարորդ Խ. Նալբանդյանը, նրա ուղևորներ՝ Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի բնակիչներ՝ 31-ամյա Մկրտիչ Խաչատրյանը, 37-ամյա Ոսկան Խաչատրյանը և Մյասնիկյան գյուղի բնակիչ՝ 35-ամյա Մրազ Սադոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն։ Ժամը 03։30-ի սահմաններում Խ. Նալբանդյանը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում մահացել է։ 

Մանրամասները՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին