Կարևոր իրադարձություններ

Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը. Արշավիր Ղարամյան

01 Օգոստոս, 2018 11:49
Հեղինակ՝ Արշավիր Ղարամյան
Անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը. Արշավիր Ղարամյան

Մինչ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից ակնկալիքներ են հնչում Արցախի հարցով բանակցային գործընթացի առաջ մղման նոր հնարավորությունների մասին, Հայաստանում վերջին շրջանում ակտիվացել են տարբեր քաղաքական գործիչների, քաղաքագետների, սոցիալական ցանցերի ակտիվ օգտատերերի կողմից Արցախի տարածքային զիջումների մասին հայտարարությունները: 


Այս մասին գրել է Արցախի հերոս գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը՝ Facebook-ի իր էջում։

Գրառումը մեջբերում ենք ստորև. «Հատկապես այն պարագայում, երբ Ադրբեջանն ակտիվորեն նախապատրաստվում է ռազմական գործողությունների վերսկսմանն ու առավել կոշտացնում իր մաքսիմալիստական մոտեցումները, անթույլատրելի եմ համարում «հողերի հանձնման» կեղծ օրակարգի առաջ քաշումը, մանավանդ, որ դրանք իմ ու իմ ընկերների, մեր բոլորի արյան գնով ձեռք բերված հաղթանակի արդյունքն են, որոնք պարտավոր ենք սրբորեն պահել ու պաշտպանել:

  Հաշվի առնելով այս հանգամանքն ու տարածաշրջանում ստեղծված բարդ և վտանգավոր գործընթացները, Հայաստանի, Արցախի՝ մեր դաշնակիցների համար ընկալելի լինելու անհրաժեշտությունը, այսօրինակ հայտարարությունների շարունակման դեպքում, կոչ եմ անում արցախցիներին դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ: 

Մենք ուժեղ ենք միասին։ 

Արցախի հերոս, «Ոսկե արծիվ» և «Մարտական խաչ առաջին աստիճանի» շքանշանակիր, արցախյան շարժման ակտիվ մասնակից, 1988 թվականի ուսանողական շարժման նախաձեռնող խմբի անդամ, կամավորական 35-րդ մոտոհրաձգային գումարտակի (Արշոյի բատալիոն) հրամանատար, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյան»:
 

Լրահոս

Դիտել ավելին