Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանը և Ղազախստանը միավորվել են հանուն գերծանր հրթիռի

01 Օգոստոս, 2018 11:35
Ռուսաստանը և Ղազախստանը միավորվել են հանուն գերծանր հրթիռի

Ղազախստանը՝ Ռուսաստանի հետ համագործակցության շրջանակում Բայկոնուր տիեզերակայանում կմասնակցի գերծանր հրթիռի մշակմանը։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Ղազախստանի պաշտպանական և աերոտիեզերական արդյունաբերության նախարարության աերոտիեզերական կոմիտեն։

Նշվում է, որ ղազախական կողմը Ռուսաստանի հետ միասին ծրագրում է նաև գերթեթև հրթիռ ստեղծել՝ փոքր արբանյակների արձակման համար, ինչպես նաև Բայկոնուրում հրթիռային տեխնիկայի արտադրություն ծավալել։

 

Լրահոս

Դիտել ավելին