Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Թրամփը հուսով Է, որ Իրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցել ԱՄՆ-ի հետ

01 Օգոստոս, 2018 11:07
Թրամփը հուսով Է, որ Իրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցել ԱՄՆ-ի հետ

 ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն այն կարծիքին Է, որ Թեհրանը մոտ ժամանակներս կցանկանա բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, սակայն հայտարարել Է, որ պատրաստ Է նաեւ այն սցենարին, ըստ որի Իրանը կհրաժարվի շփումներից:

Այդ խնդրի վերաբերյալ իր կարծիքը նա շարադրել Է հուլիսի 31-ին՝ Ֆլորիդայի նահանգի Տամպա քաղաքում ելույթ ունենալով կողմնակիցների: «Հուսով եմ, որ Իրանի հետ կապված ամեն ինչ լավ կստացվի, նրանք այժմ բազմաթիվ դժվարություններ ունեն: Եվ ես այն զգացողությունն ունեմ, որ նրանք շատ շուտով խոսելու են մեզ հետ: Գուցե եւ՝ ոչ, բայց դա Էլ նորմալ կլինի»,- ասել Է նա:

Հուլիսի 30-ին Թրամփը չի բացառել Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի հետ հանդիպումն առանց նախապայմանների: Նա հավելել Է, որ դա պետք Է ցանկանա նաեւ Իրանը: Ավելի ուշ Իրանի նախագահի վարչակազմի փոխղեկավար Համիդ Աբութալեբին հայտարարել Է, որ Իրանի հետ ԱՄՆ-ի բանակցությունները հնարավոր են միջուկային գործարքին Վաշինգտոնի վերադառնալու պայմանով: «Նրանք, ովքեր հավատում են երկխոսությանը՝ որպես քաղաքակիրթ հասարակություններում վեճերի լուծման մեթոդի, նաեւ պետք Է կատարեն այս բաները՝ հարգանք տածեն Իրանի մեծ ազգի նկատմամբ, նվազեցնեն ռազմական գործողությունները, վերադառնան միջուկային գործարքին: Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին վերադառնալը երկխոսության պարտադիր պայմանն Է»,- գրել Է Աբութալեբին Twitter-ում:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 8-ին հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին, գործարք, որ կնքվել Է 2015 թվականին եւ սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան պատժամիջոցների եւ Միացյալ Նահանգների ու Եվրամիության կողմից սահմանված միակողմանի սահմանափակումների չեղարկման փոխարեն: Թրամփը խոստացել Է ոչ միայն 90-180 օրվա ընթացքում վերականգնել հին պատժամիջոցները, այլեւ կիրառել նոր սահմանափակիչ միջոցներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին