Կարևոր իրադարձություններ

Երևանում բնակարաններ են ջրալցվել

01 Օգոստոս, 2018 10:53
Երևանում բնակարաններ են ջրալցվել

Հուլիսի 31-ին, ժամը 18:24-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մ. Մելիքյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկից, որի բնակաիչը բացակայում է, ջրալցվում է հարևան բնակարանը. ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

 

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

 

Պարզվել է, որ բնակարանում ջրատար խողովակ է վնասվել:

Փրկարարները մուտք են գործել բնակարան, փակել բնակարանի ընդհանուր ջրամատակարարման խողովակի փականը և դադարեցրել ջրի արտահոսքը:

***

Հուլիսի 31-ին, ժամը 13:39-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Էրեբունու փողոցի թիվ 32 շենքի 5-րդ հարկի բնակարաններից մեկից (բնակիչը բացակայում է) ջրալցվում է 4-րդ հարկի մեկ այլ բնակարան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Բնակարանի բնակիչը մոտեցել և բացել է դուռը: Պարզվել է, որ բնակարանում ջրատար խողովակ է վնասվել:

 Փրկարարները փակել են բնակարանի ջրի խողովակի փականը և դադարեցրել ջրի արտահոսքը:
 

Լրահոս

Դիտել ավելին