Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    484
    487

  • EUR

    550
    558

  • RUB

    7,17
    7,42

Կարևոր իրադարձություններ

 

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

01 Օգոստոս, 2018 10:46
Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 31-ին, ժամը 14:16-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ ՃՈ նախկին հենակետի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Mercedes C180» (վարորդը՝ Ա. Ս., 1991 թ.) և «Գազել» մակնիշերի (վարորդը՝ Հ. Գ., 1975 թ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, «Mercedes C180» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, «Գազել» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևորը՝ Ա. Մ.,  (2008 թ.) հոսպիտալացվել են Հրազդանի ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են բավարար:

Փրկարարները փակել են գազի բալոնների փականները և հոսանքազրկել են «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենան:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին