Կարևոր իրադարձություններ

Մեծ Բրիտանիայում թույլատրել են հիվանդներին կենսապահովումից անջատել առանց դատարանի որոշման

01 Օգոստոս, 2018 10:37
Մեծ Բրիտանիայում թույլատրել են հիվանդներին կենսապահովումից անջատել առանց դատարանի որոշման

Վեգետատիվ վիճակում գտնվող պացիենտները կարող են կանսապահովման համակարգերից անջատվել առանց դատարանի որոշման՝ ազգականների նախաձեռնությամբ եւ բժիշկների համաձայնությամբ: Ինչպես տեղեկացնում է BBC-ն, այդ որոշումն ընդունել է Բրիտանիայի Գերագույն դատարանը։

Այժմ կենսապահովումից նման հիվանդի անջատումը ավելի դյուրին կլինի, սակայն քննադատները գտնում են, որ, անջատելով, օրինակ, կերակրման համակարգը, հիվանդներին ըստ էության մահվան կդատապարտեն քաղցից ու ծարավից: Որոշումն ընդունվել է Գերագույն դատարանի դատավոր լեդի Ջիլ Բլեքի կողմից:

Վերջին 25 տարվա ընթացքում նման գործերի վերաբերյալ որոշումներ էր կայացնում իրավաբանորեն անգործունակ մարդկանց իրավունքների պաշտպանության հատուկ դատարանը, սակայն այդ գործընթացը հաճախ տեւում էր մի քանի տարի, իսկ յուրաքանչյուր գործով գանգատարկումը կառավարության վրա նստում էր մինչեւ 50 հազար ֆունտ ստեռլինգ:

 

Լրահոս

Դիտել ավելին