Կարևոր իրադարձություններ

Պոմպեոն իր աջակցությունն է հայտնել Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկին

01 Օգոստոս, 2018 10:10
Պոմպեոն իր աջակցությունն է հայտնել Թրամփի՝ Իրանի հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկին

ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն իր աջակցությունն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի իշխանությունների հետ բանակցությունների սեղանի շուրջ նստելու առաջարկին: Այս մասին հաղորդում  է  Reuters-ը՝ Պետդեպարտամենտի արած հայտարարությանը հղումով:

Միևնույն ժամանակ՝ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Հիզեր Նաուերթը չի պատասխանել այն հարցին, թե աջակցում է, արդյոք, Պոմպեոն առանց նախապայմանների բանակցությունների գաղափարին, նշելով, որ «կարևորն այն է, որ մենք (ԱՄՆ) կցանկանայինք նստել և բանակցություններ անցկացնել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի Իսլամական Հանրապետության հեղափոխական պահակազորի ղեկավար, գեներալ Մոհամադ Ալի Ջաֆարին հայտարարել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին երբեք չի հանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Միևնույն ժամանակ՝ Իրանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Համիդ Աբութալեբին նշել է, որ Իրանը կընդունի այդ առաջարկը միայն այն դեպքում, եթե ԱՄՆ-ն վերադառնա միջուկային համաձայնագիր, որը լքել է ամիսներ առաջ:

 

Լրահոս

Դիտել ավելին