Կարևոր իրադարձություններ

Ռոբերտ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին. «Ժողովուրդ»

01 Օգոստոս, 2018 09:38
Ռոբերտ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այն բանից հետո երբ ՀՔԾ-ն մարտի 1-ի գործով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք առաջադրեց, վերջինս հարցազրույց տվեց եւ հայտարարեց, թե իրեն կալանավորելու միջնորդություն ներկայացնելն ու այս գործընթացները միտված են ոչ թե մարտի 1-ի դեպքերի բացահայտմանը, այլ քաղաքական գործունեություն ծավալելուց չեզոքացման փորձ է:

Ասել է թե` Ռոբերտ Քոչարյանն անուղղակի կերպով հայտարարեց առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկության մասին: Միայն թե պարզ չէ՝ Քոչարյանը ո՞ր կուսակցության միջոցով էր պատրաստվում մասնակցել ընտրություններին:

«Ժողովուրդ» օրաթերթի հարցին ի պատասխան` նրա գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն այսպես է մեկնաբանել. «Չեք բացառո՞ւմ, որ այս հայտարարության իմաստն էլ հենց այն էր, որ այդ հարցերը առաջանար: Այլ մեկնաբանություն չեմ ցանկանում տալ»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին