Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    552,5
    560,5

  • RUB

    7,08
    7,33

Կարևոր իրադարձություններ

ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի. ում առաջար­կում են, հրաժարվում է. «Ժողովուրդ»

01 Օգոստոս, 2018 09:23
ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը մնացել է առանց ղեկավարի. ում առաջար­կում են, հրաժարվում է. «Ժողովուրդ»

«ՀՀ ՊՆ նյութատեխնիկական ապա­հովման դեպարտամենտը, որը բանակի համար կարևոր նշանակություն ունե­ցող ոլորտներից մեկն է, տևական ժա­մանակ մնացել է առանց ղեկավարի: Այդ պաշտոնում նշանակման հարցը ՊՆ ղե­կավարների համար դարձել է խնդիր: Քառօրյա պատերազմից հետո այդ դե­պարտամենտի ղեկավար Ալիկ Միրզաբեկյանը պաշտոնանկ եղավ և մայիսի 20-ին նոր պետ նշանակվեց՝ Մովսես Հա­կոբյանը, սակայն ավելի ուշ նրան այլ պաշտոնի նշանակեցին, և Կարեն Կարապետյանը զբաղեցրեց դեպարտա­մենտի պետի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը: Սակայն թավշ­յա հեղափոխությունից հետո նա ևս հավաքեց իրերը և հեռացավ այդ պաշտո­նից: 

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկու­թյուններով՝ այս օրերին ում առաջար­կում են ղեկավարել այդ դեպարտամեն­տի պետի պաշտոնը, հրաժարվում է: Կասկածներ կան, որ սա այն կառույցն է, որտեղ հնարավոր չէ մաքուր մնալ և կոռուպցիոն որևէ պատմության մեջ չհայտնվել, ուստի «շառ ու փորձանքից» հեռու մնալու համար ավելի լավ է հրա­ժարվել այդ պաշտոնը զբաղեցնելուց, քան վախով ապրել, որ մի օր դու էլ կհայտնվես կալանավայրում»,-գրում է թերթը:

 

 


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին