Կարևոր իրադարձություններ

«Նուբարաշեն» ՔԿՀ պետին ի՞նչ չափանիշով են ընտրել. ՔԿ ծառայությունում զարմացած են. «Ժողովուրդ»

01 Օգոստոս, 2018 08:43
«Նուբարաշեն» ՔԿՀ պետին ի՞նչ չափանիշով են ընտրել. ՔԿ ծառայությունում զարմացած են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հուլիսի 29-ին, ինչպես հայտնի դարձավ, «Նուբարաշեն» ՔԿՀ պետ է նշանակվել արդարադատության գնդապետ Էդուարդ Գրիգորյանը:

Ըստ «ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի՝ նրա նշանակումը ՔԿ ծառայությունում բավականին զարմանալիորեն են ընդունել: ՔԿ ծառայության աշխատակիցները նշել են, որ նա այնքան աչքի չընկնող անձնավորություն է եղել, որ որեւէ մեկը նրան ծառայությունում աշխատելու տարիներին չի ճանաչել, ուստի մտածում են՝ ինչպես պետք է նա կարողանա ղեկավարել առավել բարդ ՔԿՀ-ներից մեկը:

Ի դեպ, կարծիք կա, որ նրան այդ պաշտոնին նշանակել են, որովհետեւ նախկինում իշխանական որեւէ կլանի անդամ չի եղել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Լրահոս

Դիտել ավելին