Կարևոր իրադարձություններ

Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

01 Օգոստոս, 2018 08:22
 Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարարի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արման Ուդումյանը հունիսին նշանակվեց այս պաշտոնում: Այսօր արդեն Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի կայքում հրապարակված է նրա՝ 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը: 

Ուդումյանի սեփականությունն են համարվում բնակարանն ու «LEXUS RX 330» մակնիշի ավտոմեքենան: Դրամական միջոցները կազմել են 12 միլիոն 800 հազար դրամ, 4 հազար 500 ամերիկյան դոլար և 1613 եվրո: Եկամուտներն էլ կազմել են 6 միլիոն 120 հազար դրամ և ստացվել 5 միլիոն 120 հազար դրամ աշխատավարձից ու 1 միլիոն դրամ ստացված փոխառություններից՝ վարկերից:

Ուդումյանը Լոնդոնի տնտեսագիտության դպրոցի շրջանավարտ է, տարբեր կազմակերպությունների հետ աշխատել է որպես ֆրիլանսեր, եղել է ՄԱԿ–ի հայկական ասոցիացիա հ/կ–ի ծրագրերի համակարգողը։

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Լրահոս

Դիտել ավելին