Կարևոր իրադարձություններ

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը

15 Հոկտեմբեր, 2015 16:04
ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը նախագահել է ԱՊՀ ՄԽՎ հանձնաժողովների նիստերը

ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի նախագահությամբ Սանկտ Պետերբուրգի Տավրիդյան պալատում հոկտեմբերի 15-ին տեղի են ունեցել Անկախ պետությունների համագործակցության միջխորհրդարանական վեհաժողովին (ԱՊՀ ՄԽՎ) կից անվտանգության ոլորտի եւ նոր մարտահրավերների ու սպառնալիքների հակազդեցության օրենսդրության ներդաշնակեցման հարցերի միացյալ հանձնաժողովի եւ ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստերը:

Նիստերի ընթացքում քննարկվել են տեղեկատվական անվտանգությանը, կոռուպցիայի, ինչպես նաեւ ծայրահեղականության եւ ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Նիստի ավարտից հետո ԱԺ փոխնախագահը ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում ափսոսանք է հայտնել, որ մեր օրերում դեռ հանդիպում են այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են ահաբեկչության, այլատյացության, նացիզմի եւ ֆաշիզմի դրսեւորումները: Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ նմանօրինակ դրսեւորումների սպառնալիք կա նաեւ ԱՊՀ տարածաշրջանում՝ հորդորելով լիակատար անհանդուրժողականություն դրսեւորել դրանց նկատմամբ:

 

Լրահոս

Դիտել ավելին