Կարևոր իրադարձություններ

«Համակարգը հենց սկսեց գլխից նորից հոտել, ուրեմն իմացեք՝ ո ՛ չ Կարգին Հայկոն, ո ՛ չ նենց նորմալ Պողոսը մեզ չեն փրկելու»

30 Հուլիս, 2018 14:35
Հեղինակ՝ Աշոտ Ասատրյան
«Համակարգը հենց սկսեց գլխից նորից հոտել, ուրեմն իմացեք՝ ո ՛ չ Կարգին Հայկոն, ո ՛ չ նենց նորմալ Պողոսը մեզ չեն փրկելու»

Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան գրառումը․

«Գիտեք ինչա՞ նշանակում ԹԵԿՆԱԾՈւ բառը: Ասեմ, մարդ ով լինելու է տվյալ պաշտոնի, այս դեպքում Երևան քաղաքի թեկնածու, որին ընտրելու են մի քանի հոգու մեջից կամ պարզապես ընտրելու են կամ այո, կամ ոչ և այլն: Թեկնածու դեռ չի նշանակում արդեն այդ պաշտոնը զավթած ու պաշտոնին դրված մեկը:

Հիմա, հարգելի Էրևանցիք, ի՞նչ իմաստ ունի իրար պատերով տալ, եթե դուք պարզապես կարող եք չնտրել Հայկին Երևանի քաղաքապետ ու հարցը կլուծվի: Ուղղակի ստեղ մի վատ բան կա, որ դուք դեռ վստահ չեք, որ այլ կուսակցություններ Հայկից նորմալ մարդ կառաջարկեն ու դուք կարող եք համեմատության եզրեր տանել Հայկի ու այլ թեկնածուի հետ, որտեղ առավելությունը կլինի այլ թեկնածուի օգտին:

Վերջապես, մի հատ փոքրիկ էքսկուրսիա կատարեք աշխարհում տեղի ունեցած ընտրություններով ու աչքի տակով անցկացրեք, թե ինչ թեկնածուներ են եղել տարբեր վայրերում տարբեր պաշտոնների:

Հիմա գաղտնիք էլ բացեմ, որ իրար միս չուտեք: Հայաստանում տեղի ունեցած վերջին դեպքերից հետո ցանկացած պաշտոնյա աշխատելու իր ուժերի առավելագույնի չափով: Հիմա արդեն էլ կարևոր չի, թե նշված պաշտոններին ովքեր են նստելու, մոտակա մի քանի տարին հաստատ բոլորը գլուխները կախ աշխատելու են: Իսկ դրանից հետո, թե ոնց կլինի, դա արդեն ամենավերևներից է կախված: Համակարգը հենց սկսեց գլխից նորից հոտել, ուրեմն իմացեք ոչ Կարգին Հայկոն, ոչ նենց նորմալ Պողոսը մեզ չեն փրկելու»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին