Կարևոր իրադարձություններ

«Պատմական հնարավորություն է»․ թուրք քաղաքական գործիչը՝ Փաշինյանի հայտարարության մասին

30 Հուլիս, 2018 12:53
«Պատմական հնարավորություն է»․ թուրք քաղաքական գործիչը՝ Փաշինյանի հայտարարության մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատել, լայնորեն լուսաբանվել է թուրքական մամուլում, քննարկվել սոցցանցերում, գրում է Ermenihaber.am-ը:

Թուրք հայտնի քաղաքական գործիչ, Ստամբուլի Շիշլիի շրջանի նախկին քաղաքապետ Մուստաֆա Սարըգյուլը ՀՀ վարչապետի հայտարարությունը «պատմական հնարավորություն» է որակել:

Սարըգյուլը իր թվիթերյան էջում մասնավորապես գրել է. «Հայաստանի վարչապետ Փաշինյանը հայտնել է, որ իրենք պատրաստ են Թուրքիայի հետ առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել: Հայաստանի մեկնած ձեռքը , դիվանագիտական տեսանկյունից պետք է դիտել որպես պատմական հնարավորություն: Վերջիվերջո մեր ձեռքը, դա եղբայրական Ադրբեջանի ձեռքն է»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին