Կարևոր իրադարձություններ

Ես տքնաջան աշխատում եմ և հավատում եմ, որ ինձ լավ մրցաշրջան է սպասվում. Մխիթարյան

28 Հուլիս, 2018 10:46
Ես տքնաջան աշխատում եմ և հավատում եմ, որ ինձ լավ մրցաշրջան է սպասվում. Մխիթարյան

«Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույս ունի, որ նոր մրցաշրջանն իր համար արդյունավետ է լինելու, գրում է «Goal»-ը։

Ֆուտբոլիստը նշել է, որ ամեն ինչ անելու է հաջող մրցաշրջան անցկացնելու համար:

Կփորձեմ հնարավորինս շատ գոլեր խփել և հնարավորինս շատ արդյունավետ փոխանցումներ կատարել։ Ես տքնաջան աշխատում եմ և հավատում եմ, որ ինձ լավ մրցաշրջան է սպասվում:

Հնարավոր է՝ դուք այլևս չտեսնեք այն Մխիթարյանին, որը հանդես էր գալիս «Բորուսիայում», քանի որ այժմ ես պաշտպանում եմ «Արսենալի» գույները, իսկ այս թիմը բոլորովին այլ փիլիսոփայություն ունի»,- ասել է Մխիթարյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին