Կարևոր իրադարձություններ

Իվանկա Թրամփը փակում է իր բրենդը. WSJ

25 Հուլիս, 2018 00:16
Իվանկա Թրամփը փակում է իր բրենդը. WSJ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստր և խորհրդական Իվանկա Թրամփը փակում է իր բրենդը: Այս մասին տեղեկացնում է Wall Street Journal-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ Իվանկան մի քանի ամիս մտածել է այս որոշման շուրջ, քանի որ նրան գնալով ավելի շատ են հիասթափեցրել իր ընկերության նկատմամբ մտցված սահմանափակումները՝ Սպիտակ տանն աշխատելու կապակցությամբ:

Թրամփի դուստրը հայտնել է, որ ինքը վստահ չէ՝ արդյոք կվերադառնա բիզնես՝ Վաշինգտոնը լքելուց հետո:

«Վաշինգտոնում 17 ամսից հետո ես չգիտեմ՝ երբ կվերադառնամ բիզնես ու արդյոք երբևէ կվերադառնամ, սակայն գիտեմ, որ մոտ ապագայում ես կկենտրոնանամ աշխատանքի վրա, որն անում եմ այստեղ՝ Վաշինգտոնում», - ասել է նա:

Նշվում է, որ ընկերության նախագահ Աբիգեյլ Կլեմը հայտնել է աշխատակիցներին, որ ընկերությունը փակվում է: Իվանկա Թրամփը նույնպես պատրաստվում է դիմել ընկերության աշխատակիցներին


Իվանկա Թրամփը հիմնել է Ivanka Trump բրենդը 2014 թվականին: Սկզբում այն ոսկերչական զարդերի բրենդ էր, այնուհետև այն սկսեց նաև հագուստ ու կոշիկ արտադրել:

Ընկերությունը սկսել է քննադատության ենթարկվել, եբ Դոնալդ Թրամփն ընտրվել է ԱՄՆ նախագահի պաշտոնում: 2017 թվականին մի շարք խանութներ հրաժարվել են վաճառել Իվանկա Թրամփի ընկերության ապրանքները:

 

Լրահոս

Դիտել ավելին