Կարևոր իրադարձություններ

Հաղարծին գյուղում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցող անձինք, պարզաբանում է ոստիկանությունը

23 Հուլիս, 2018 13:10
Հաղարծին գյուղում տեղի ունեցած միջադեպին մասնակցել են ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցող անձինք, պարզաբանում է ոստիկանությունը

ՀՀ ոստիկանության ֆեյսբուքյան էջում անդրադարձ է կատարվել օրերս Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպին:

««SOS» հաղորդաշարի հեղինակ Հայկ Բարսեղյանն իր «ֆեյսբուքյան» էջում անդրադարձել է օրերս Դիլիջանի ազգային պարկում տեղի ունեցած միջադեպին։ Ի թիվս բարձրացված հարցերի՝ նշել է, որ 15 ոստիկանի ներկայությամբ ծեծել են բնապահպաններին և ոստիկանները չեն միջամտել։ 

Նշենք, որ դեպքի վայրում՝ Հաղարծին գյուղում, ոստիկանները ձեռնարկել են իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ, սակայն միջադեպին մասնակցել են ոստիկանների թիվը մի քանի անգամ գերազանցող անձինք։ 

Կատարվածի վերաբերյալ ոստիկանության Դիլիջանի բաժնում նյութեր են նախապատրաստվել։ Հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։ Քրեական գործը ոստիկանությունից ուղարկվել է Դիլիջանի քննչական բաժին՝ նախաքննության։ 

Ստորև ներկայացնում ենք վերը նշված հանգամանքների իսկությունը փաստող տեսանյութ»,-գրված է ոստիկանության ֆեյսբուքյան էջում։

 

Լրահոս

Դիտել ավելին