Կարևոր իրադարձություններ

«Այն վայրը, որտեղ գրավիտացիան չի գործում». ինչի մասին է խոսում հայտնի բլոգերը այս անգամ

23 Հուլիս, 2018 12:52
«Այն վայրը, որտեղ գրավիտացիան չի գործում». ինչի մասին է խոսում հայտնի բլոգերը այս անգամ

Հանրահայտ բլոգեր, միլիոնավոր հետևորդներ ունեցող  Nas Daily-ն հրապարակել է Հայաստանի մասին պատմող հերթական տեսանյութը: «Այն վայրը, որտեղ գրավիտացիան չի գործում» վերնագրով տեսանյութում  Նաս  Դեյլին  ներկայացրել է Արագած լեռան մի հատվածը:«Սա երբևէ իմ ունեցած ամենախենթ փորձն է»,- բլոգերը տեսանյութը հրապարակել է այս գրառմամբ:

Հանրահայտ բլոգերը Հայաստանում է հուլիսի 14-ից: Նա ամեն օր հրապարակում է Հայաստանի մասին պատմող 1 րոպեանոց տեսանյութ: Ավելի վաղ հրապարակած տեսանյութերում Nas Daily-ն աշխարհին պատմել էր հայկական ցայտաղբյուրների, շախմատի ու հայ անվաչմշկորդ Լևոնի մասին: Բլոգերն ունի 7 մլն-ից ավելի հետևորդ: Նա 7-10 օր անցկացնելու է Հայաստանում և նկարահանելու է տեսանյութեր: Բլոգերի այցը Հայաստան իրականացվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի և Զբոսաշրջության պետական կոմիտեի նախաձեռնությամբ:

 

 

:

 

Լրահոս

Դիտել ավելին