Կարևոր իրադարձություններ

Թուրքիայի «Երկաթյա լեդին» նահանջեց. թուրքական նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել

23 Հուլիս, 2018 12:57
Թուրքիայի «Երկաթյա լեդին» նահանջեց. թուրքական նորաստեղծ ընդդիմադիր կուսակցության առաջնորդը հրաժարական է տվել

Թուրքական նորաստեղծ ընդդիմադիր «Լավ» կուսակցության հիմնադիր-նախագահ Մերալ Աքշեները, ում հաճախ անվանում են «Թուրքիայի երկաթյա լեդի», որոշել է հրաժարվել կուսակցության ղեկավարի պաշտոնից, գրում է թուրքական «Բիրգյուն» պարբերականը։

Ըստ աղբյուրի՝ կուսակցական փակ ժողովի ժամանակ Աքշեները հայտարարել է իր հեռանալու մասին, կուսակցությունն արտահերթ համագումարի որոշում է կայացրել՝ նոր առաջնորդ ընտրելու համար։

Twitter-ի իր պաշտոնական էջում Աքշեները նշել է, որ սպասվող համագումարում ինքը կուսակցության նախագահի պաշտոնում կրկին չի առաջադրվելու։

«Իրենց թեկնածություններն առաջադրել պատրաստվող ընկերներիս հաջողություն եմ մաղթում», - գրել է նա։

Ըստ աղբյուրի՝ կուսակցության փակ ժողովում Աքշեներն իր վրա է վերցրել խորհրդարանական ընտրություններում կուսակցության գրանցած անհաջողությունը։ Բացի այդ՝ նշվում է, որ Աքշեների հեռացման պատճառ են դարձել կուսակցության առաջադրած պատգամավորների ցուցակների հետ շատ կուսակցականների անհամաձայնություններն ու բողոքները։  

 

Լրահոս

Դիտել ավելին