Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

23 Հուլիս, 2018 11:54
Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Եգիպտոսի նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Եգիպտոսի Արաբական Հանրապետության Ազգային տոնի՝ հեղափոխության օրվա առթիվ, շնորհավորական ուղերձ է հղել նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ Սիսիին։ Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նշելով, որ հայ-եգիպտական դարավոր հարաբերությունները մշտապես աչքի են ընկել առանձնահատուկ ջերմությամբ եւ անմիջականությամբ, նախագահ Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի եւ Եգիպտոսի միջեւ բազմաբնույթ համագործակցությունը կշարունակի բնականոն զարգացումը։

Հայաստանի նախագահը Եգիպտոսի նախագահին մաղթել է քաջառողջություն եւ հաջողություններ, իսկ բարեկամ ժողովրդին` հարատեւ խաղաղություն եւ բարեկեցություն: 

 

Լրահոս

Դիտել ավելին