Կարևոր իրադարձություններ

Մշակույթի նախարարը փոփոխություն է մտցրել որոշ թատրոնների վարձակալության գների մեջ

23 Հուլիս, 2018 11:39
 Մշակույթի նախարարը փոփոխություն է մտցրել որոշ թատրոնների վարձակալության գների մեջ

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցի հրամանով կրճատվել են նախկին նախարար Արմեն Ամիրյանի 2017 թվականի մայիսի 2-ի հրամանով սահմանված ՀՀ մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող որոշ դահլիճների վարձա­կալության գումարների չափերը:

2018 թվականի հունիսի 25-ի N 334-Ա հրամանի համաձայն՝ կատարվել է դահլիճների վարձակալության գումարների չափի ակնհայտ փոփոխություն: Մշակույթի նախարարության մամուլի պատասխանատու Անի Սմբատյանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ կատարված փոփոխությունները միայն որոշ թատրոնների գների նվազմանն են վերաբերում:

Նշված հրամանով հանձնարարվել է Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության ենթակայության պետական ոչ առեւտրային կազմակերպությունների տնօրեն­ներին ինչպես մշակութային, այնպես էլ կրթական, գիտական, մարզական, սոցիալական միջոցառումներ իրականացնող անձանց դահլիճները տրամադրել հավելվածում սահմանված վարձակալության գումարների չափերից ոչ պակաս եւ ոչ ավել գումարով:

Դահլիճները հավելվածում սահմանված գներից ցածր եւ բարձր գումարով կարող են տրամադրվել միայն ՀՀ մշակույթի նախարարի համաձայնությամբ: Ստորեւ ներկայացնում ենք մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող թատրոնների սահմանված վարձակալության գումարների չփոփոխված գները.

Ինչպես գրում է armtimes.com-ը

1. Ալեքսանդր Սպենդիարյանի անվան  օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1միլիոն 500 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 1 միլիոն 200 հազար դրամ:

2. Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 700 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 500 հազար դրամ:

3. Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված  ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:

4. Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 400 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ:

5. Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ մեծ դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 300 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ  եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 200 հազար դրամ:

- Գյումրու Վ.Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն «Մհեր Մկրտչյան» փոքր դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 110 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 70 հազար դրամ:

6. Վանաձորի Հ.Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության  ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 100 հազար դրամ:

8. Երեւանի Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն մեծ դահլիճ՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին  եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 150 հազար դրամ:

9. Երեւանի խամաճիկների պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճար՝ 50 հազար դրամ:

Այժմ ներկայացնում ենք այն թատրոնների ցանկը, որոնց դահլիճների վարձակալման գների հետ կապով փոփոխություններ են եղել: Նշենք, որ ակնհայտ փոփոխություն է կատարվել Կոնստանտին Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնի դահլիճների գների հետ կապված: Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 400 հազարից կտրուկ նվազել է, դարձել՝ 250 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող նախկին 250 հազար դրամ մեկ օրվա վարձավճարը դարձել 150 հազար դրամ:

Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 100 հազար դրամ այժմ՝ 80 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող  մեկ օրվա վարձավճարը նախկինում 80 հազար դրամ այժմ՝ 60 հազար դրամ:

Երաժշտական կամերային պետական թատրոն՝ միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող  մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 120 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը 120-ից դարձել 80 հազար դրամ:

Երեւանի կամերային պետական թատրոն՝ Միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 200 հազարից դարձել է 100 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի  իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկին 120 հազարից դարձել է 80 հազար դրամ:

Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը միջոցառումներն իրականացնող անձանց տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում  200 հազար, այժմ՝ 150 հազար դրամ, ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության ՊՈԱԿ-ներին եւ կոմերցիոն նպատակով նախատեսված ծրագրերի իրականացման համար տրամադրվող մեկ օրվա վարձավճարը նախկինում 120 հազար այժմ դարձել 100 հազար դրամ:

 

Լրահոս

Դիտել ավելին