Կարևոր իրադարձություններ

Ամերիկացին չվերթից չուշանալու համար ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է հնչեցրել

23 Հուլիս, 2018 12:10
Ամերիկացին չվերթից չուշանալու համար ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ է հնչեցրել

ԱՄՆ Օհայո նահանգի Դայթոն քաղաքի բնակիչ Դան Կարտերը դատապարտվել է 4 ամսվա ազատազրկման՝ չվերթից չուշանալու համար ինքնաթիռում ռումբի առկայության մասին կեղծ ահազանգ հնչեցնելու համար: 

Ինչպես հայտնում է Daily Mail-ը, 40-ամյա տղամարդն իր ընկերուհու հետ ուշանում էր դեպի Տեխաս չվերթից: Ուստի՝ հնարամիտ ամերիկացին որոշել է մի քանի զանգ կատարել՝ տեղեկացնելով, թե իբր ինքնաթիռում ռումբ կա:

Արդյունքում չվերթը հետաձգվել է, իսկ Կարտերը կարողացել է մեկ այլ չվերթով Տեխաս հասնել:

Դատարանի դահլիճում նա խոստովանել է, որ նման բան անելն ուղղակի հիմարություն էր:

Նշվում է, որ ազատազրկումից բացի, նրան պարտավորեցրել են 7.700 դոլար տուգանք վճարել United Airlines ավիաընկերությանը:

 

Լրահոս

Դիտել ավելին