Կարևոր իրադարձություններ

Մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ են հավաքելու նրանց տրված գոլդ համարանիշերը. Սանասարյան

23 Հուլիս, 2018 11:07
Հեղինակ՝ Դավիթ Սանասարյան
Մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ  են հավաքելու նրանց տրված գոլդ համարանիշերը. Սանասարյան

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։ 

«Պետական վերահսկողական ծառայության ուսումնասիրության արդյունքում բացահայտված և օրենքով սահմանված կարգով ՀՀ վարչապետին զեկուցված հարցը արագ ընթացք ստացավ. ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկվում են միջոցներ մի շարք պաշտոնաթող գեներալներից հետ հավաքել ապօրինի հրամանով նրանց տրված գոլդ համարանիշերը։

Ոստիկանության և այլ իրավապահ մարմինների հետ համագործակցությամբ փակելու ենք հայտնի արտոնյալների դարաշրջանը...

Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը, սիրում եմ բոլորիդ»,– գրել է Դավիթ Սանասարյանը։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին