Կարևոր իրադարձություններ

Ննջարանից հափշտակել է շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր

23 Հուլիս, 2018 11:00
Ննջարանից հափշտակել է շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր

Հունիսի 23-ին ոստիկանություն է զանգահարել մի քաղաքացի և հայտնել, որ նույն օրը ժամը 13.10-ի սահմաններում, անհայտ անձը դուռը բաց լինելու հանգամանքից օգտվելով, մտել է բնակարան, ննջարանից հափշտակել շուրջ 700.000 դրամ արժողության ոսկյա զարդեր, բիժուտերիա, ժամացույցներ: 
Տանտերերից մեկը նկատելով հափշտակողին՝ պահանջել է, որ կանգնի, սակայն նա գողոնով փախել է: 
Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ:
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների իրականացրած միջոցառումներով վարկած առաջ քաշվեց, որ կողոպուտը հնարավոր է կատարած լինի Անդրանիկ Մխիթարյանը:
Նա հուլիսի 16-ին բերման ենթարկվեց ոստիկանություն:
Գողոնի մի մասը հայտնաբերվել է:
Քննությունը շարունակվում է:


 

Լրահոս

Դիտել ավելին