Կարևոր իրադարձություններ

Դոնբասում կայծակի հարվածի հետևանքով կին ու երեխա են մահացել

23 Հուլիս, 2018 10:56
Դոնբասում կայծակի հարվածի հետևանքով կին ու երեխա են մահացել

 

Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Խարցիսկ քաղաքում կայծակի հարվածի հետևանքով կին ու երեխա են զոհվել, ևս մեկ մարդ վիրավորվել է։ Այս մասին հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը՝ երկրի ԱԻՆ-ին հղումով։

«Հուլիսի 22-ին՝ ժամը 18։40-ին, Խարցիսկ քաղաքի «Русь» կինոթատրոնի մոտ անձրևի ժամանակ կայծակ է հարվածել։ Պատահարի հետևանքով երկու մարդ է զոհվել՝ մի կին և 2011 թվականին ծնված մի երեխա»,- նշվում է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության տարածած հաղորդագրության մեջ։

Գործակալության տեղեկություններով՝ ևս մեկ մարդ տուժել է։ Նրան տեղափոխել են հիվանդանոց։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին