Կարևոր իրադարձություններ

Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի հուլիսի 24-ին

23 Հուլիս, 2018 11:30
Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի հուլիսի 24-ին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն Ադրբեջան կայցելի հուլիսի 24-ին, այս մասին տեղեկացնում է թուրքական «Սաբահ» պարբերականը՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի ծառայությանը։

Նշվում է, որ Բաքու մեկօրյա այցի ժամանակ Չավուշօղլուն հանդիպում կունենա իր ադրբեջանցի պաշտոնակից Էլմար Մամեդյարովի ու մի շարք այլ պաշտոնյաների հետ։ 

Հանդիպումների օրակարգի մասին մանրամասներ չեն հրապարակվում։ Հայտնի է միայն, որ քննարկումների ժամանակ կբարձրացվեն երկկողմ հարաբերություններին ու տարածաշրջանային մի շարք խնդիրներին առնչվող հարցեր։

 

 
 
 

Լրահոս

Դիտել ավելին