Կարևոր իրադարձություններ

Օդանավը, որում գտնվել է ԱՄՀ ղեկավարը, Արգենտինայում արտահերթ վայրէջք է կատարել

23 Հուլիս, 2018 11:10
Օդանավը, որում գտնվել է ԱՄՀ ղեկավարը, Արգենտինայում արտահերթ վայրէջք է կատարել

American Airlines ավիաընկերության օդանավը, որում գտնվել է Արժույթի միջազգային հիմնադրամի ղեկավար Քրիսթին Լագարդը, Արգենտինայում արտահերթ վայրէջք է կատարել, հայտնում է Todo Noticias հեռուստաալիքը:

Բուենոս Այրեսից Մայամի թռչող օդանավը ստիպված էր վերադառնալ Էսեյսա միջազգային օդանավակայան վառելանյութի արտահոսքի եւ սրահի ապահերմետիկացման պատճառով: Ուղեւորներից ոչ մեկը չի տուժել:

Լագարդն Արգենտինայից ԱՄՆ էր վերադառնում G20 երկրների ֆինանսների նախարարների եւ կենտրոնական բանկերի ղեկավարների հանդիպումից հետո, որը հուլիսի 21-22-ը տեղի էր ունեցել Բուենոս Այրեսում:

 

Լրահոս

Դիտել ավելին