Կարևոր իրադարձություններ

Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից

23 Հուլիս, 2018 10:49
Թրամփը Ռոուհանիին նախազգուշացրել Է ԱՄՆ-ի հասցեին սպառնալիքներից

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն Իրանի նախագահ Հասան Ռոուհանիին լուրջ հետեւանքներով Է սպառնացել այն դեպքում, եթե նա սպառնա Վաշինգտոնին: «Երբեք մի՛ սպառնացեք Միացյալ Նահանգներին, թե չԷ դեմ կառնեք այնպիսի հետեւանքների, որոնց երբեք չեք հանդիպել ձեր ամբողջ պատմության ընթացքում: Մենք այլեւս այն երկիրը չենք, որը հավանություն տա ձեր անմիտ խոսքերին, բռնությանը եւ մահերին:

Եղե՛ք զգույշ»,- հուլիսի 22-ին գրել Է Սպիտակ տան տերը Twitter-ում: Անցյալ տարվա սեպտեմբերին ելույթ ունենալով ՄԱԿ-ի ամբիոնից՝ Թրամփը Իրանը համարել Է «վտարակ-երկիր, որը գլխավորապես բռնություն, արյունահեղություն եւ քաոս Է արտահանում»: Մայիսի 8-ին Թրամփը հայտարարել Է Գործողությունների համատեղ համապարփակ պլանից՝ այն գործարքից դուրս գալու մասին, որը սահմանափակում Էր Թեհրանի միջուկային մշակումները՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդրի համապատասխան պատժամիջոցների եւ ԱՄՆ-ի եւ Եվրամիության սահմանած միակողմանի սահմանափակիչ միջոցների վերացման փոխարեն:

Ինչպես հուլիսի 22-ին հայտնել Է IRNA գործակալությունը, Իրանի նախագահ Հասան Ռոուհանին Թեհրանում Իրանի արտասահմանյան դիվանագիտական ներկայացուցչությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում ԱՄՆ-ին նախազգուշացրել Է Իսլամական Հանրապետության դեմ պատերազմից՝ Թրամփին խորհուրդ տալով «չխաղալ կրակի հետ»: Ռոուհանին ըստ որում հավելել Է, որ իրանցի ժողովուրդը «երբեք ոչ մեկի առաջ գլուխ չի խոնարհի», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին