Կարևոր իրադարձություններ

Փրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել արգելափակված վերելակից

23 Հուլիս, 2018 10:16
 Փրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել արգելափակված վերելակից
 

Հուլիսի 23-ին, ժամը 04:20-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի թիվ 33 շենքի 1-ին մուտքի վերելակում քաղաքացիներ են արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ-ից:


Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից:


Մեկ այլ ահազանգ էլ ստացվել է հուլիսի 23-ին, ժամը 00:27-ին, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի թիվ 36ա շենքի վերելակը խափանվել է, քաղաքացին մնացել է ներսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Փրկարարներն Ա. Ս.-ին դուրս են բերել վերելակից:

 

 

Լրահոս

Դիտել ավելին