Կարևոր իրադարձություններ

Տորոնտոյում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. կա 9 տուժած

23 Հուլիս, 2018 10:06
Տորոնտոյում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա. կա 9 տուժած

Կանադայի Տորոնտո քաղաքի թաղամասերից մեկում անհայտ անձը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով, ըստ նախնական տվյալների, վիրավորվել է 9 մարդ, գրում է lenta.ru-ն՝ ոստիկանությանը հղումով։

Միջադեպը տեղի է ունեցել քաղաքի արևելյան մասում։ Վիրավորների վիճակի մասին տեղեկություն չի հաղորդվում։ Նշվում է, որ տուժածների թվում է 9-ամյա երեխա։

Ականատեսները պատմել են, որ լսել են բազմաթիվ կրակոցների ձայներ։

CTV հեռուստաալիքի տեղեկության համաձայն՝ ոստիկանները վնասազերծել են անցորդների վրա կրակ բացած անձին։ Նրա ինքնությունը չի բացահայտվում։

 

Լրահոս

Դիտել ավելին