Կարևոր իրադարձություններ

Քիմ Քարդաշյանի հինգ տարեկան դուստրը նկարահանվել է գովազդում

22 Հուլիս, 2018 23:40
Քիմ Քարդաշյանի հինգ տարեկան դուստրը նկարահանվել է գովազդում

Փոքրիկ Նորթ Վեսթը հինգ տարեկան դարձավ ամռան սկզբին, սակայն աղջիկն արդեն որպես մոդել նկարվել է Fendi նորաձևության տան համար։ Քիմ Քարդաշյանի և Քանյե Վեսթի դստեր առաջին լուսանկարները ցնցել են երկրպագուներին. ոչ ոք չէր սպասում, որ Նորթն այդքան պրոֆեսիոնալ կերպով կվերաբերի իր նոր պարտականություններին։

Փոքրիկ Նորթն իրեն իսկական լեդիի նման է պահել։ Բացի փոքրիկից կադրում հայտնվել են նաև Քիմ Քարդաշյանն ու Քրիս Ջեները։ Լուսանկարների և տեսանյութի շարքը, որին կանանց երեք սերունդ է մասնակցում, Fendi-ն նվիրել է Peekaboo պայուսակների տասնամյակին։

 
 
Реклама 13

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին