Կարևոր իրադարձություններ

Տղամարդը 2 տարում 120 կգ նիհարել է՝ ոտքով 10 հազար կիլոմետր անցնելով

22 Հուլիս, 2018 22:45
Տղամարդը 2 տարում 120 կգ նիհարել է՝ ոտքով 10 հազար կիլոմետր անցնելով

Ընդամենը երկու տարում Դեյվ Լանքաստերը կերպարանափոխվել է։ Նա փոխել է սննդակարգը, կենսակերպը և սկսել է շատ քայլել։ Արդյունքում նա ավելի քան տաս հազար կիլոմետր տարածք է անցել ոտքով և նիհարել է 120 կիլոգրամով։

Զանգերի կենտրոնի մենեջերը կորցրել է իր քաշի մեծ մասը այն բանից հետո, երբ տարիներ շարունակ կիլոգրամներ է կուտակել չիփսերի, կարկանդակների և գինու օգնությամբ։ Բժիշկները նրա մոտ երկրորդ կարգի շաքարախտ էին ախտորոշել։ 2016 թվականին 43-ամյա տղամարդը մոտ 200 կիլոգրամ է կշռել։ Նա չէր կարողանում մի քանի քայլ անել առանց շնչահեղձ լինելու։ Հիմա նա կատարյալ այլ մարդ է, որը կարողացել է 10 հազար կմ տարածություն հաղթահարել։

 

Լրահոս

Դիտել ավելին