Կարևոր իրադարձություններ

Սիրիական «Խմեյմիմ» ավիաբազային մոտենալիս երկու անօդաչու է խոցվել

22 Հուլիս, 2018 21:40
Սիրիական «Խմեյմիմ» ավիաբազային մոտենալիս երկու անօդաչու է խոցվել

Սիրիայի «Խմեյմիմ» ավիաբազային հանգստյան օրերին երկու անօդաչու թռչող սարք է մոտեցել, որոնք խոցվել են հակաօդային պաշտպանության միջոցներով: Այս մասին հայտնում է Коммерсант-ը՝ հղում անելով ավիաբազայի ներկայացուցչին: Ինչպես հաղորդվում է, անօդաչուներից մեկը նկատվել է շաբաթ երեկոյան, երկրորդը՝ կիրակի առավոտյան: Երկրորդ անօդաչուն ավիաբազային է մոտեցել հյուսիսարևմտյան ուղղությունից: 

Ավիաբազայի ներկայացուցիչը հայտարարել է, որ երկու դեպքում էլ տուժողներ կամ նյութական վնաս չի եղել: Ավիաբազան աշխատում է սովորական ռեժիմով:

 

 

Լրահոս

Դիտել ավելին