Կարևոր իրադարձություններ

Բժիշկները պատմել են ոչ ալկոհոլային գարեջրի դրական կողմերի մասին

22 Հուլիս, 2018 20:40
Բժիշկները պատմել են ոչ ալկոհոլային գարեջրի դրական կողմերի մասին

Գարեջրի օգտագործումը, ինչպես և ցանկացած ալկոհոլային խմիչքի, կապված է առողջության համար որոշ ռիսկերի հետ, սակայն գարեջուրը, ինչպես պարզել են Մեքսիկայի գիտնականները, դրական կողմեր էլ ունի. այն մասնավորապես կարող է պաշտպանել օրգանիզմը սրտանոթային հիվանդություններից, ինչպես նաև օգնել ճարպակալության դեմ պայքարում։

«Որոշակի օգտակար հատկություններ ունի նաև սովորական գարեջուրը, սակայն ավելի լավ է ոչ ալկոհոլայինը օգտագործել։ Դրա ծավալը սակայն պետք է խստորեն վերահսկվի, այսինքն նույնիսկ եթե գարեջուրը ոչ ալկոհոլային է, այն չի կարելի չարաշահել»,– նշում են մեքսիկացի գիտնականները։

Այսպիսով, ո՞ր հատկությունների շնորհիվ է գարեջուրը պաշտպանում սիրտ–անոթային համակարգի խնդիրներ ունեցող մարդուն։ Գիտնականներն ասում են, որ այն բաղադրիչների համալիրը, որից գարեջուր են պատրաստում, ազդում է օրգանիզմի բոլոր հիմնական համակարգերի վրա, սակայն ամենազգալի ազդեցությունը սրտի վրա է լինում, անոթների և ենթաստամոքսային գեղձի։

Որպես եզրահանգում. գարեջուրը ոչ միայն պաշտպանում է սիրտն ու անոթները, այլև նպաստում է ենթաստամոքսային գեղձի ակտիվացմանը և նյութափոխանակության կարգավորմանը։ Հենց այս հատկությունների շնորհիվ է, որ գարեջուրը պաշտպանում է օրգանիզմը ավելորդ քաշի առաջացումից։

 

Լրահոս

Դիտել ավելին