Կարևոր իրադարձություններ

Ճանապարհային նշանների տեղադրման պայմանագրի կնքման մրցույթն իրականացվել է «Գնումների մասին» օրենքին համապատասխան. Ոստիկանության պարզաբանումը

22 Հուլիս, 2018 20:00
Ճանապարհային նշանների տեղադրման պայմանագրի կնքման մրցույթն իրականացվել է «Գնումների մասին» օրենքին համապատասխան. Ոստիկանության պարզաբանումը

Hetq.am կայքը «Ոստիկանությունը 1 մլրդ 590 մլն դրամի պայմանագիր է կնքել մեկ աշխատակից ունեցող ընկերության հետ» հրապարակման մեջ անդրադարձել է Երևան քաղաքում ճանապարհային նշանների տեղադրման, ճանապարհային գծանշումների իրականացման, լուսազդանշանների պահպանման ծառայությունների համար այս տարվա մայիս-հունիս ամիսներին ոստիկանության՝ «Ուկռինվեստ» ՍՊԸ հետ կնքված պայմանագրերին և որոշակի հարցեր բարձրացրել: 


Բարձրացված խնդիրների առնչությամբ Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել. «ՀՀ ոստիկանության կողմից հայտարարված ճանապարհային նշանների տեղադրման, ճանապարհային գծանշումների, լուսազդանշանների պահպանման համար հայտարարված ընթացակարգերն իրականացվել են «Գնումների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն: Երեք մրցույթներն էլ հայտարարվել են էլեկտրոնային, ամենամրցութային «բաց մրցույթ» գնման ձևով, որը հրապարակվել է armeps.am և gnumner.am համակարգերում, տևողությունը՝ առնվազն քառասուն օր, և մասնակիցները հնարավորություն են ունեցել մասնակցելու և տեղադրելու իրենց հայտերը:

 
 

131 231 520 դրամ ընդհանուր ծավալով ճանապարհային նշանների տեղադրման համար մրցույթը հայտարարվել է 15.01.2018 թ., 14.02.2018 թ. հրավերում կատարվել է փոփոխություն՝ կապված տեխնիկական բնութագրի հետ, բացումը տեղի է ունեցել 27.03.2018 թ., արդյունքում՝ մասնակցել են «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն / «Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ գործունեության կոնսորցիումի պայմանագրով/, որը առաջարկել է 99 874 000 դրամ, և «ՌԱՕ Մարս» ՓԲԸ-ն, որն առաջարկել է 113 288 448 դրամ:  

Հաղթող է ճանաչվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է 99 874 000 դրամի պայմանագիր, իսկ 2018 թ. կարիքների համար նախատեսվել է 38 541 000 դրամ ֆինանսավորում և կնքվել է համապատասխան համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել լիազոր մարմնի /ֆինանսների նախարարության/ կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո՝ 14.06.2018 թ: 

1 049 680 000 դրամ ընդհանուր ծավալով ճանապարհային գծանշումների համար մրցույթը հայտարարվել է 15.01.2018 թ, 14.02.2018 թ. հրավերում կատարվել է փոփոխություն՝ կապված տեխնիկական բնութագրի հետ, բացումը տեղի է ունեցել 27.03.2018 թ., մասնակցել է «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն /«Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ գործունեության կոնսորցիումի պայմանագրով/, որը առաջարկել է 1 044 960 000 դրամ: Հաղթող է ճանաչվել «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն, որի հետ կնքվել է 1 044 960 000 դրամի պայմանով պայմանագիր, իսկ 2018 թ կարիքների համար նախատեսվել է 429 644 000 դրամի ֆինանսավորում և կնքվել է համապատասխան համաձայնագիր, որը լիազոր մարմնի կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո ուժի մեջ է մտել 5.06.2018 թ:

645 608 000 դրամ ընդհանուր ծավալով լուսազդանշանների պահպանման համար մրցույթը հայտարարվել է 15.01.2018 թ., 14.02.2018 թ հրավերում կատարվել է փոփոխություն՝ կապված տեխնիկական բնութագրի հետ, բացումը տեղի է ունեցել 27.03.2018 թ., մասնակցել է «Ուկռինվեստ» ՍՊԸ-ն /«Էս Թի Սերվիս» ՍՊԸ-ի հետ համատեղ գործունեության կոնսորցիումի պայմանագրով/, որը առաջարկել է 445 030 000 դրամ և հաղթող է ճանաչվել: 

«Ուկռինվեստ» ՍՊԸ-ի հետ կնքվել է 445 030 000 դրամի պայմանագիր, իսկ 2018 թ կարիքների համար նախատեսվել է 318 071 000 դրամի ֆինանսավորում և կնքվել է համապատասխան համաձայնագիր, որն ուժի մեջ է մտել միազոր մարմնի (Ֆինանսների նախարարության) կողմից դրական եզրակացություն ստանալուց հետո՝ 05.06.2018 թ:  
 

Լրահոս

Դիտել ավելին