Կարևոր իրադարձություններ

Իտալիան ամեն օր կորցնում է մոտ €7 մլրդ.՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով. սենատոր

22 Հուլիս, 2018 19:20
Իտալիան ամեն օր կորցնում է մոտ €7 մլրդ.՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով. սենատոր

Իտալացի սենատոր Պոբերտո Մուրան հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով Իտալիան ամեն տարի կորցնում է մոտ €7 մլրդ.: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Այս հայտարարությունը իտալացի քաղաքական գործիչն արել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ հանդիպմանը:

«Պատժամիջոցները մեծապես վնասել են մեր տնտեսությանը: Այն տվյալները, որոնց ես տիրապետում եմ, վկայում են այն մասին, որ Իտալիան ամեն տարի կրում է €7 մլրդ-ի կորուստ»,- ասել է Մուրան:

Նա նշել է, որ պատժամիջոցներ սահմանելուց ի վեր Իտալիան կորցրել է մոտ 10 հազար աշխատատեղ: Մուրան ընդգծել է՝ ուստի պատժամիջոցները «մեծ խնդիր են» ոչ միայն Ռուսաստանի, այլև Իտալիայի համար:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին