Կարևոր իրադարձություններ

Իտալիան ամեն տարի կորցնում է մոտ €7 մլն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով. սենատոր

22 Հուլիս, 2018 18:20
Իտալիան ամեն տարի կորցնում է մոտ €7 մլն՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պատճառով. սենատոր

Իտալացի սենատոր Պոբերտո Մուրան հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցների պատճառով Իտալիան ամեն տարի կորցնում է մոտ €7 մլն: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:

Այս հայտարարությունը իտալացի քաղաքական գործիչն արել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հետ հանդիպմանը:

«Պատժամիջոցները մեծապես վնասել են մեր տնտեսությանը: Այն տվյալները, որոնց ես տիրապետում եմ, վկայում են այն մասին, որ Իտալիան ամեն օր կրում է €7 մլն-ի կորուստ»,- ասել է Մուրան:

Նա նշել է, որ պատժամիջոցներ սահմանելուց ի վեր Իտալիան կորցրել է մոտ 10 հազար աշխատատեղ: Մուրան ընդգծել է՝ ուստի պատժամիջոցները «մեծ խնդիր են» ոչ միայն Ռուսաստանի, այլև Իտալիայի համար:

 

Լրահոս

Դիտել ավելին