Կարևոր իրադարձություններ

Չինաստանի արևելյան ափերին է հարվածել «Ամպիլ» թայֆունը

22 Հուլիս, 2018 17:40
Չինաստանի արևելյան ափերին է հարվածել «Ամպիլ» թայֆունը

Չինաստանի արևելյան ափերին պատուհասած «Ամպիլ» անունով թայֆունը շարունակում է վտանգ ներկայացնել տեղի բնակչության համար, այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը։

Նշվում է, որ այս տարածքի համար սա տարվա արդեն 10-րդ թայֆունն է, որն ուղեկցվում է սաստիկ քամով և հորդառատ անձրևներով։ Հայտնի է, որ քամու ուժգնացումները փոթորիկի էպիկենտրոնում հասնում են 100 կմ/ժ-ի։

Տեղի իշխանությունները դեռևս պահպանում են ավելի վաղ հայտարարված վտանգի «նարնջագույն» աստիճանի զգուշացումը։ Թայֆունն առաջին հերթին վտանգ է ներկայացնում Ցզյանսու, Չժեցզյան նահանգներն ու Շանհայ քաղաքների համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Շանհայի իշխանությունները տարհանել ու անվտանգ վայրեր են տեղափոխել 192 700 բնակչի, ևս 38 000 մարդ տարհանվել է Չժեցզյան նահանգում։

 

Լրահոս

Դիտել ավելին