Կարևոր իրադարձություններ

Իրանի հետ ռազմական բախումը «բոլոր պատերազմների մայրն է». Ռոհանի

22 Հուլիս, 2018 16:31
Իրանի հետ ռազմական բախումը «բոլոր պատերազմների մայրն է». Ռոհանի

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ իր երկրի հետ հնարավոր ռազմական բախումը կլինի «բոլոր պատերազմների մայրը»: Այս մասին հայտնում է իրանական INSA գործակալությունը:

 

«Ամերիկան պետք է իմանա… Իրանի հետ պատերազմը բոլոր պատերազմների մայրն է»,- ասել է Ռոհանին:

Նա նաև իր գործընկեր Դոնալդ Թրամփին նախազգուշացրել է՝ չարժե, որ նա «խաղա առյուծի պոչի հետ», որովհետև այդպիսի գործողությունները, նրա խոսքով, կհանգեցնեն միայն «զղջումների»:

Իրանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները կտրուկ վատթարացան այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը իրանական միջուկային գործարքը լքելու որոշում կայացրեց:

 

Լրահոս

Դիտել ավելին