Կարևոր իրադարձություններ

Շվեդիայում կանայք հղիացել են «հակաբեղմնավորման» հավելվածի պատճառով

22 Հուլիս, 2018 13:30
Շվեդիայում կանայք հղիացել են «հակաբեղմնավորման» հավելվածի պատճառով

Շվեդիայի բնակչուհիները գանգատվել են լայնորեն գովազդվող՝ բեղմնավորումը կանխող բջջային հավելվածից, որի օգտագործումը պատճառ է դարձել չպլանավորված հղիության: Այս մասին գրում է The Guardian-ը:

Natural Cycles-ը ծառայությունը £60-ի դիմաց ամբողջ տարի հետևում է դաշտանային ցիկլին և նախազգուշացնում այն օրերի մասին, երբ հղիանալու հավանականությունը հավասար է զրոյի: 2017 թվականին հավելվածը օգտագործման համար հավանության է արժանացել ԵՄ-ում և նույնիսկ արտոնագիր է ստացել որպես բեղմնավորումը կանխող միջոց:

Սակայն 668 կանանցից 37-ը, ովքեր 2017-ի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր աբորտ են արել Շվեդիայի կենտրոնական հիվանդանոցներից մեկում, իրենց հղիության համար մեղադրել են հավելվածին:

Շվեդիայի իշխանությունները սկսել են ստուգումներ անցկացնել: Այս պահին հավելվածը՝ որպես բեղմնավորումը կանխող միջոց, երկրում վերանայման փուլում է:

 

Լրահոս

Դիտել ավելին