Կարևոր իրադարձություններ

Կազմվել է քաղաքացիության հարցով «գործարք կնքող» երկրների վարկանիշը

22 Հուլիս, 2018 14:20
Կազմվել է քաղաքացիության հարցով «գործարք կնքող» երկրների վարկանիշը

Bloomberg տեղեկատվական գործակալությունը հրապարակել է 9 պետությունների ցուցակ, որոնց քաղաքացիությունը կարելի է ստանալ՝ ներդրումներ կատարելով նրանց տնտեսության մեջ:

Երկրներից 9-ը որակվել են որպես օֆշորային գոտիներ: Ինչպես նշում է գործակալությունը՝ հարուստ մարդկանց մեծ մասը, սակայն, քաղաքացիություն է գնում ոչ թե հարկերից խուսափելու, այլ սնապարծության և անվտանգության համար:

Картинки по запросу Появился рейтинг «торгующих» гражданством стран

«Եթե դուք ունեք զբոսանավ և ինքնաթիռ, հաջորդը, որ ձեզ անհրաժեշտ է, Մալթայի անձնագիրն է: Դա կարգավիճակի վերջին խորհրդանիշն է: Դուք ունեք հաճախորդներ, ովքեր ուղղակի դրանց հավաքածուն են կազմում»,- ասել է Henley & Partners ընկերության ղեկավար Քրիստիան Քելինը, որը խորհուրդներ է տալիս է քաղաքացիության հարցերով:

Վարկանիշի համաձայն՝ ամենաթանկը ավստրիական անձնագիրն է. դրա համար անհրաժեշտ է երկրի տնտեսության մեջ ներդնել $23,75 մլն: Այսպիսի պրակտիկան Ավստրիայում գործում է՝ սկսած 1985 թվականից:

Картинки по запросу Появился рейтинг «торгующих» гражданством стран

Նրան հաջորդում է Կիպրոսը, որի քաղաքացիությունն արժե 10 անգամ էժան՝ $2,375 մլն: Եռյակը եզրափակում է Մալթան՝ անձնագրի համար 1,065 մլն դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին