Կարևոր իրադարձություններ

Ալեքսանդր Ուսիկը դարձել է աշխարհի չեմպիոն` նվաճելով նաև Մուհամեդ Ալիի մրցանակը (տեսանյութ)

22 Հուլիս, 2018 10:18
Ալեքսանդր Ուսիկը դարձել է աշխարհի չեմպիոն` նվաճելով նաև Մուհամեդ Ալիի մրցանակը (տեսանյութ)

Մոսկվայի «Օլիմպիական» արենայում կայացավ պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո, որն ավարտվեց WBSS-ի եզրափակիչ հանդիպումով: Միմյանց հետ մրցեցին առաջին ծանր քաշային կարգում WBA Super և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն ռուս Մուրատ Գասիևը և WBC ու WBO վարկածներով չեմպիոն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկը:

Մենամարտը հիմնականում անցավ ուկրաինացի բռնցքամարտիկի առավելությամբ

Հենց նա էլ 12 ռաունդներից հետո մրցավարների միաձայն որոշումով ճանաչվեց հաղթող `120:108, 119:109, 119:109:

Այսպիսով, Ալեքսանդր Ուսիկը դարձավ աշխարհի բացարձակ չեմպիոն առաջին ծանր քաշային կարգում, ինչպես նաև ստացավ Մուհամեդ Ալիի մրցանակը և պատմության մեջ առաջին անգամ նվաճեց WBSS-ի մրցաշարի հաղթողի կոչումը:

 

Լրահոս

Դիտել ավելին