Կարևոր իրադարձություններ

18-ամա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

22 Հուլիս, 2018 10:14
18-ամա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի

Գեղարքունիքի մարզում, այսօր, հուլիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել. ժամը 13:00-ի սահմաններում, Մասիս քաղաքի բնակիչ, 18-ամյա Հայկազ Թ.-ն իր վարած Opel մակնիշի 34 CR 361 համարանիշի ավտոմեքենայով Մարտունի-Վարդենիս-Քարվաճառ ավտոճանապարհի 10.5 կմ հատվածում վրաերթի է ենթարկել հետիոտներ Զոլաքար գյուղի բնակիչներ 55-ամյա Սումբաթ Դ.-ին, 46-ամյա Գնունի Խ.-ին եւ Վարդենիկ գյուղի բնակիչ, 52-ամյա Հովիկ Ք.-ին:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, վրաերթի ենթարկվածները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն, իսկ ավտոմեքենան հետիոտներին վրաերթի ենթարկելուց հետո դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց եւ հայտնվել դաշտի մացառուտներում:

 

Լրահոս

Դիտել ավելին