Կարևոր իրադարձություններ

Հրդեհ վագոն-տնակի տանիքում. տուժածներ չկան

22 Հուլիս, 2018 10:12
Հրդեհ վագոն-տնակի տանիքում. տուժածներ չկան

Հուլիսի 21-ին, ժամը  20:28-ին «911» ծառայությանն ահազանգ է սատցվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի 28-րդ փողոցում այրվում է տուն:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մուշավանի ամառանոցներում մասամբ այրվել է չբնակեցված (նախկինում այրված) տան տանիքը (20 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:17-ին, մարվել՝ 21:24-ին:

***

Հուլիսի 21-ին, ժամը  18:42-ին «911» ծառայությանն ահազանգ է սատցվել, որ Կոտայքի մարզի Առինջ գյուղի 2-րդ փողոցի 2-րդ փակուղում այրվում է չշահագործվող վագոն-տնակ:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:18-ին, մարվել՝ 19:33-ին:

Ամբողջությամբ այրվել են չշահագործվող վագոն-տնակի փայտե կառուցատարրերը (20 քմ) և բուսածածկույթ (2000 քմ):

 

Լրահոս

Դիտել ավելին